NASA-ի տիեզերագնացները ՄՏԿ-ից դուրս են եկել բաց տիեզերք

NASA-ի տիեզերագնացները ՄՏԿ-ից դուրս են եկել բաց տիեզերք

Ամերիկացի տիեզերագնացներ Քեյթ Ռուբինսն ու Վիկտոր Գլովերը դուրս են եկել բաց տիեզերք Միջազգային տիեզերական կայանից /ՄՏԿ/։ Այս մասին հայտնում է NASA-ի պաշտոնական թվիթերյան էջը։ Տիեզերագնացներն իրենց սկաֆանդրները դարձրել են ավտոնոմ սնուցման ռեժիմով, եւ կանցկացնեն նախապատրաստական աշխատանքներ՝ նոր արեւային մարտկոցների տեղադրման համար։ Նրանց բաց տիեզերքում կանցկացնեն 6,5 ժամ։