ԱՄՆ-ն մտադիր է սկսել խորհրդակցություններ Իրանի միջուկային գործարքի հետ կապված

ԱՄՆ-ն մտադիր է սկսել խորհրդակցություններ Իրանի միջուկային գործարքի հետ կապված

Միացյալ Նահանգները մտադիր է սկսել խորհրդակցություններ գործընկերների հետ՝ Իրանի հետ Միջուկային գործարքի կատարման մասին բանակցությունների հարցով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը, ըստ Reuters-ի փոխանցման։ Խորհրդակցությունները կանցկացվեն «5+1» ֆորմատով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ կառուցողական դիվանագիտությանը՝ հանուն այն բանի, որ վերականգնվի հանձնառությունների կատարումը։ Միաժամանակ նաեւ ասվում է, որ Սպիտակ տանը ափսոսանքով են արձագանքել, որ Իրանը ոչ պաշտոնական հանդիպման առաջարկը մերժել է։