Որոնք են ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթությունները․ մանրամասնել են Սպիտակ տնից

Որոնք են ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթությունները․ մանրամասնել են Սպիտակ տնից

Սպիտակ տնից պարզաբանել են, թե որոնք են ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթությունները։ Այս համատեքստում հատկապես անդրադարձ է կատարվել Կուբայական խնդրին։ Ըստ Reuters-ի փոխանցման, ամերիկյան իշխանությունները մտադիր են փոխել իրենց քաղաքական կուրսը Կուբայի հանդեպ եւ այն դարձնել առաջնահերթություն։

Սակայն ներկայումս, ամենից գլխավորը Սպիտակ տան վարչակազմի համար պայքարն է կորոնավիրուսի դեմ, քաղաքական հարաբերությունների ամրացումը ԱՄՆ-ի եւ դաշնակիցների միջեւ եւ ամերիկյան տնտեսության վերականգնումը։