Հայտնի է «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

 Հայտնի է «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայտնի Է «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Երևանյան ակումբի մրցակիցը կլինի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին»։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։