Ամերիկացիների մեծ մասը դեմ է ԱՄՆ-ի կողմից Կիևին օգնելուն․ հարցում

Ամերիկացիների մեծ մասը դեմ է ԱՄՆ-ի կողմից Կիևին օգնելուն․ հարցում

Ամերիկացիների մեծ մասը դեմ է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն տրամադրի Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։

Այս մասին վկայում են CNN-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները։ 
Հաղորդվում է, որ հարցման մասնակիցների 55%-ը դեմ, իսկ 45%-ը կողմ է եղել, որ Կոնգրեսը կառավարությանը լիազորի լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային։
Հարցման մասնակիցների 51%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ն արդեն բավականաչափ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, իսկ հարցվածների 48%-ը կարծում է, որ լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ։

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման առաջին օրերին անցկացված հարցումներում մասնակիցների 62%-ն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի։ 

Բացի այդ, վերջին հարցման արդյունքներով քաղաքացիների 56%-ը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունը սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին, մինչդեռ 2022 թվականի փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 72%: