Մասկը 1 օրում ավելի քան 20 մլրդ դոլար է կորցրել

Մասկը 1 օրում ավելի քան 20 մլրդ դոլար է կորցրել

Հինգշաբթի օրը Իլոն Մասկը կորցրել է 20,3 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ իրեն պատկանող Tesla էլեկտրական մեքենաների ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել:

Այս մասին Bloomberg-ին հղումով փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասկի կարողությունը կրճատվել է մինչև 234,4 միլիարդ դոլար, ինչը պատմության մեջ յոթերորդ ամենամեծ անկումն է՝ ըստ Bloomberg Index-ի:

Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի 9,7%-ով անկումն է, որը հաջորդել է Մասկի այն հայտարարությանը, թե ընկերությունը, հնարավոր է, ստիպված կլինի շարունակել նվազեցնել իր արտադրանքի գները։

Չնայած կորուստներին՝ ամերիկացի գործարարը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։
Նրա կարողությունը 33 միլիարդ դոլարով ավելին է, քան ֆրանսիացի միլիարդատեր, LVMH ընկերությունների խմբի (Louis Vuitton Moet Hennessy) սեփականատեր Բեռնար Առնոյի հարստությունը։ Ֆրանսիացին զբաղեցնում է ամենահարուստ մարդկան վարկանիշի երկրորդ հորիզոնականը։