Ակնկալում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մարդասիրական հրադադարի հաստատում
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածության ձեռք բերում եւ կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար։ Նա ասել է, որ մարդասիրական հրադադարը կնպաստի երկու երկրների միջեւ բանակցություններին, ինչն իր հերթին կնպաստի հակամարտության կարգավորմանը։
Գուտերեշը հավելել է, որ հանձնարարել է Մարդասիրական հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոորդինատոր Մարտին Գրիֆֆիթսին աշխատել Մոսկվայի եւ Կիեւի հետ՝ մարդասիրական հրադադարի հաստատման ուղղությամբ հիմքեր ստեղծելու համար։
Կարծիքներ