Երեք գոլ՝ մեկ հանդիպման ժամանակ

Երեք գոլ՝ մեկ հանդիպման ժամանակ

«Մանչեսթեր սիթիի» խաղացող Ռահիմ Ստեռլինգը երեք գնդակ է ուղարկել «Ուոթֆորդի» դարպասը՝ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի երկրորդ հանդիպման ժամանակ։ Սա քսանչորսամյա մարզիկի մարզական կարիերայում երկրորդ հեթ-տրիքն էր։

Առաջինը նա ձեւակերպել էր 2015-ի հոկգեմբերին, «Բորիմուտ» հետ հանդիպման ժամանակ։ Ստեռլինգը 13 րոպե 12 վայրկյանում խփել է երեք գոլ, ինչը ռեկորդ է 2016 թվականից սկսած, երբ ռեկորդ սահմանել է Ռոմելու Լուկակուն՝ «Էվերտոնի» կազմում երեք գնդակ ուղարկելով «Սանդերլենդի» դարպասը։