Թեժ քննարկում` Մանվել Գրիգորյանին պատվավոր արմավիրցու կոչումից զրկելու նիստում․ տեսանյութ

Թեժ քննարկում` Մանվել Գրիգորյանին պատվավոր արմավիրցու կոչումից զրկելու նիստում․ տեսանյութ
Մանվել Գրիգորյան

Արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում: Նիստն անցել է բավականին թեժ։

Ավագանիներից մեկը տարակուսանք հայտնեց՝ ինչու պիտի 40 հազար բնակիչ ունեցող քաղաքում 300 հոգու ստորագրությամբ  որոշենք զրկել պատվավոր քաղաքացու կոչումից․«Հանրության պահանջը որն ա էստեղ»։ Նա առաջարկեց հանդիպել նախաձեռնող խմբի հետ, լսել հիմնավորումները, որից հետո հարցը դնել քննարկման, ընդունել, կամ չընդունել․«Թողեք հերթական հաջորդ նիստին կքննարկենք, եթե պետք է, կարող ենք արտահերթ նիստ էլ գումարել»։ Մինչդեռ հակադարձող կողմից անընդհատ հնչում էր «կա հանրային պահանջ» արտահայտությունը, հիշեցին անգամ, որ ամիսներ առաջ Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընդառաջ գնաց հանրության պահանջին եւ զրկեց Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքապետի կարգավիճակից․«Այստեղ Արցախի հերոսի կոչումից զրկել չի, որը իրավական մեխանիզմներ է պահանջում»։ Մի երիտասարդ էլ ուզում էր հասկանալ, թե 10 օրվա մեջ ինչ է փոխվելու․«Տուշոնկա գողացողը ինչա դառնալու», հարցնում էր նա ու գործընկերոջից ստացավ հետևյալ պատասխանը․«Տուշոնկա գողացողին թող դատարանը դատի, մենք քննարկելու ենք պատվավոր արմավիրցու կոչումից զրկելու հարցը»

Ի վերջո, որոշվեց հետաձգել հարցի քննարկումը։