Կանեփ են աճեցրել

Կանեփ են աճեցրել

Կոտայքի և Արմավիրի մարզերի ընդհանուր  իրավասության դատարաններում ասյօր՝ նոյեմբերի 7-ին քննվում են երկու ՀՀ քաղաքացիների գործեր, որոնք մեղադրվում են իրենց սեփական հողամասերում կանեփ աճեցնելու մեջ։

Վոլոդյա Մաջիթի Օզմանյանը 2019 թվականի հունիս ամիսից մինչև 2019 թվականի օգոստոսի 08-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի 4֊րդ փողոց, 6֊րդ տանը կից այգում ապօրինի ցանել, մշակել և աճեցրել է մ 20 հատ թարմ ամբողջական կանեփ, իսկ  Ցոլակի Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մարտ ամսին իր` Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 13 փողոցի 10 տանը կից տնամերձ հողամասում իր անձնական օգտագործման համար ցանել ու աճեցրել է խոշոր չափի` 15 հատ կանեփ։