Դանիլովը՝ Ուկրաինայի առաջիկա հակահարձակման մասին

Դանիլովը՝ Ուկրաինայի առաջիկա հակահարձակման մասին

Եթե ​​արևմտյան զենքի մատակարարումը շարունակվի նույն տեմպերով, ինչը առկա է այս պահին, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հնարավորինս արդյունավետ կլինի։ 

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել օկուպացված տարածքների ազատագրմանը, իսկ դաշնակիցների ռազմական օգնությունը զգալիորեն ազդում է ապագա հակահարձակման ներուժի վրա։

Դանիլովը նշել է, որ լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող տեղեկությունը հակահարձակման մեկնարկի ժամկետների ու ծրագրերի մասին, հեռու են իրականությունից, և այդ մասին հավաստի տեղեկություն ունեն երկրի ղեկավարությունից մի քանի հոգի։

«Դա հայտնի է մարդկանց շատ սահմանափակ շրջանակի: Երբ և ինչպես, դուք ամեն ինչ կտեսնեք, մենք ոչինչ չենք թաքցնի... Դուք պարզապես պետք է ժամանակ տրամադրեք և սպասեք»,-ասել է բարձրաստիճան պաշտոնյան: