Մանվել Գրիգորյանը ցանկանում է դիրքորոշում հայտնել. դատարանը մերժեց պաշտպաններին

Մանվել Գրիգորյանը ցանկանում է դիրքորոշում հայտնել. դատարանը մերժեց պաշտպաններին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիորյանն այսօրվա դատական նիստի ներկա չէր, ինչպես տեղեկացրեց նախագահող Մնացական Մարտիրոսյանը՝ Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, գրություն է ստացել նրա վատառողջ լինելու վերաբերյալ:

Դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Կարեն Քամալյանը: Նա միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ վատառողջ լինելու հիմքով: Պաշտպանական թիմը միացավ այս միջնորդությանը: Դատարանում քննարկվող հարցը կալանքի հիմնավոր լինելն-չլինելն էր:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս միջնորդեց նիստը հետաձգել՝ հիմնավորելով, թե Մանվել Գրիգորյանը պետք է ներկա լինի նիստին` իր դիրքորոշումը հայտնելու համար:

Մեղադրող կողմն առարկեց այս միջնորդության դեմ` ասելով, որ ամիսներ շարունակ քննվել է կալանքի հարցը, և Մանվել Գրիգորյանն այդ նիստերին չի մասնակցել և առարկություններ չի ունեցել:

Դատարանը նշեց, ր անձն իր պաշտպանների միջոցով իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից զրկված չէ, և հետաձգվելու առումով միջնորդությունը մերժեց:
Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: