Փաշինյանն ասաց՝ ինչ է պլանավորել Ադրբեջանը

Փաշինյանն ասաց՝ ինչ է պլանավորել Ադրբեջանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որոնցից 37-ը չզեկուցվող են։

«Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ ժողովրդին սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից։ Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկն էլ հետևյալն է, որ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր կամ առավել սուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը, ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,- հավելեց նա։