Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է

Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է

Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

«Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։ Սահմանազատմանը պետք է նախորդի երևի ինչ-որ մի համաձայնագիր։ Մենք չգիտենք՝ ինչ սկզբունքով է դա արվում հիմա, արդյոք դա սահմանազատում է, թե՞ հենց այնպես ճնշման տակ ինչ-որ բան տալ։

Ես չեմ տեսնում, որ այդ պրոցեսը մեզ տանում է խաղաղության, ընդհակառակը՝ տեսնում եմ, որ տանում է հետագա բարդությունների։ Այսինքն, խաղաղությունը փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում են,  չգիտես ինչու՝ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս ինչպես շատ-շատ գործերում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ կարող հիմա նկարագրել ,թե ռիսկերի մասին է խոսքը, բայց շատ բարդություններ, շատ վատ պրոցեսներ։
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է, որովհետև իրենք չունեն որևէ ունակություն, գիտելիք գոնե կառավարման ասպարեզում»,- ասել է նա: