Ալիևը ճիշտ էր․ Բաղդասարյանը մեղադրում է նախկին իշխանություններին

Ալիևը ճիշտ էր․ Բաղդասարյանը մեղադրում է նախկին իշխանություններին

Ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է 30 տարի շարունակ Հայաստանի և Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների կոռուպցիայի ու թալանի մասին։

«Իլհամ Ալիևը ճիշտ էր»,- մասնավորապես նշել է նա՝ հիշելով Ադրբեջանի ղեկավարի խոսքերը, համաձայն որի՝ ադրբեջանցիները քաղաքներ են կառուցել, իսկ հայերը՝ վիլլաներ։

«Մեր պաշտոնյաներն ու զինվորականները Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենց պատկերացնում էին հավերժական հաղթողներ։ 

Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Սանկտ Պետերբուրգում հյուրանոցներ էր գնում։ 

Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, ԼՂ նախկին ղեկավար Բակո Սահակյանն գնում էր «Արցախ» հյուրանոցը, Մոսկվայում առևտրի կենտրոն, խանութներ և առևտրային տարածքներ, ինչպես նաև իր վարորդի համար եռահարկ պալատ։

Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստավրոպոլի երկրամասում տուն և հյուրանոց էր կառուցում, բնակարաններ գնում Դուբայում և Փարիզում։ 
Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, Արթուր Աղաբեկյանը ֆոնդ է բացել, որտեղից փող է գողացել՝ ծախսելով աղջիկների ու բանկետների վրա։ 

Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, Ռոբերտ Քոչարյանն իր համար Հունաստանում կղզի էր գնում, հյուրանոց, հարյուրավոր օբյեկտներ՝ իր որդու՝ Լևոնի համար։  Մինչ Ալիևը քաղաքներ էր կառուցում, Արա Աբրահամյանը գումար էր հավաքում Արցախը հզորացնելու համար և ուղարկում էր այնտեղ՝ իր պալատները կառուցելու համար»,- ընդգծել է Բաղդասարյանը, ով հաճախ սուր քննադատության է ենթարկում ՀՀ-ի և ԼՂ-ի նախկին իշխանություններին, ինչպես նաև սատարում փաշինյանական վարչակազմին։