Մեղքի արդյունք է, բոլորիս մեղքերի, անմեղ մարդիկ են զոհվում․ Սրբազան

Մեղքի արդյունք է, բոլորիս մեղքերի, անմեղ մարդիկ են զոհվում․ Սրբազան

Երևանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցածը ցնցել է հասարակությանը։ Պայթյունի հետևանքով արդեն իսկ թվով 7 հաստատված զոհ կա,19 քաղաքացի անհետ կորած , 6 տասնյակից ավել քաղաքացի էլ բժշկական հաստատություններ են տեղափոխվել :  

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող և մոտ 150 կամավոր։ Որոնողափրկարարական աշխատանքները այսօր էլ  շարունակվում են։ Պայթյունի պատճառների մասին դեռևս պաշտոնական վարկած չկա, քանի որ, ըստ ԱԻ նախարարի, պատշաճ քննություն պետք է անցկացվի։ Երեկ՝ զարմանալի զուգադիպությամբ Մարիամ Աստվածածնի ամենահայտնի տոնի օրը՝ Խաղողօրհնեքին, Եգիպտոսում՝ Ղպտիական եկեղեցում, որտեղ Սուրբ Մարիամի տոնն էր նշվում, նույնպես հրդեհ է բռնկվել, 41 մարդ է զոհվել :Հազարավոր կիլոմետրեր միմյանցից հեռու գտնվող տարբեր կառույցներում  նմանատիպ ողբերգություն է գրանցվել։ Արդյոք պատահականություն է։ Ողբերգական դեպքերի հետ կապված hraparak.am-ը զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։  

«Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունեն, զուտ պատահականություն է։ Բայց Ինչպես Եգիպտոսում եկեղեցու, այնպես էլ Սուրմալուի  հրդեհը չի բացառվում, որ ահաբեկչական գործողություն են եղել, քննություն կտարվի, կբացահայտեն» ։

Սրբազանից հետաքրքրվեցինք, թե իսլամական աշխարհի համար որքանո՞վ է սիմվոլիկ Սուրմալու անունը։ Սուրմալուն կամ թուրքերեն Սյուրմելին Թուրքիայի Թուզլուջան շրջանում գյուղ է, որը հայերեն կոչվում է Սուրբ Մարիամ, գուցե ինչ-որ բան հուշում է։ «Սուրմալուն Դրաստամատ Կանայանի հայրենիքն է, ոմանց հայրենիքը ևս, կարծում եմ՝ տոնավաճառի անվանումն այդտեղից է եկել, բայց գիտենք, որ թուրքերը սիրում են ամեն ինչ թրքացնել , եւ Սուրմալուն Մարիամի թրքացված տարբերակն է, ուստի ոչինչ չի բացառվում, ինչպես արդեն ասացի, ահաբեկչական գործողությունը նույնպես »։ Արդյոք անեծք, կամ Աստծո պատիժ կարելի է համարել կատարվածը։«Մեղքի արդյունք է, բոլորիս մեղքերի։ Ինչի պատճառով  անմեղ զոհեր են լինում։Երկրաշարժին ցեմենտ, շինանյութ գողացան, շենքերը փուլ եկան, ինչ-որ մեկի սխալի հետևանքով հազարավոր զոհեր եղան։Հեռացել ենք Աստծուց, վաղուց դադարել ենք ապրել քրիստոնեական արժեքներով։ Այն պետք է ոչ թե խոսքով, այլ գործով արտահայտվի, պետք է արտաքին կենցաղավարության մեջ արտացոլվի, մինչդեռ շատ հեռու ենք,դեռ քրիստոնյա չենք դարձել,  1700 տարի հետո նոր  կդառնանք»,-նշեց  Սրբազանը ։