Ինչու Զախարյանին չեն կանչել հավաքական. մանրամասներ

Ինչու Զախարյանին չեն կանչել հավաքական. մանրամասներ

Արսեն Զախարյանն ինձ զարմացրեց, բայց ոչ թե իր խաղամակարդակով, այլ նոր թիմում արագ հարմարվելու ընդունակությամբ։ Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում նոր պայմաններին։ Թեեւ նա լավ չգիտի անգլերեն, բայց ամեն ինչ շատ արագ ընկալում է։ Այս մասին ասել է «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը՝ խոսելով թիմի նորեկ Արսեն Զախարյանի մասին:

«Արսեն Զախարյանն ունի մեծ ներուժ եւ գերազանց բնավորություն, թեեւ նա ընդամենը 20 տարեկան է։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, նա կդառնա հրաշալի ֆուտբոլիստ։ Շնորհակալ եմ Վալերի Կարպինին, որ չկանչեց Զախարյանին հավաքական, որպեսզի նա ավելի լավ հարմարվի ակումբում»,- հավելել է նա: