Զելենսկին Աթենքում է․ մանրամասներ

Զելենսկին Աթենքում է․ մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Հունաստան։

Այս մասին նախագահ նա հայտարարել է Telegram-ի իր միկրոբլոգում։

Իր տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ արդեն ժամանել է Հունաստան և որ այցի շրջանակներում կհանդիպի Հունաստանի նախագահի և վարչապետի հետ։

Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ կմասնակցի նաև ուկրաինա-բալկանյան գագաթնաժողովին, կհանդիպի բալկանյան առաջնորդների հետ, կքննարկի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համակարգման, պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպես նաև առանձին բանակցություններ կվարի երկկողմ հարցերի շուրջ։

Զելենսկին նաև հավելել է, որ կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, ով այցով գտնվում է Հունաստանում։