Դատարանը թույլատրել է դատախազներին պահանջել Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագիրը

Դատարանը թույլատրել է դատախազներին պահանջել Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագիրը

ԱՄՆ Նյու-Յորքի դաշնային դատարանը թույլատրել է դատախազներին պահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ընկերությունների հարկային հայտարարագրերը ութ տարվա կտրվածքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով դատարանի վճռի հրապարակված տեքստը։ Նշենք, որ դատախազների պահանջը վիճարկվել էր դատարանում, սակայն դատարանը մերժել է վիճարկման հայցն ու արտոնել դատախազներին՝ պահանջել հարկային հայտարարագրերը։ Դատախազները քննում են ԱՄՆ նախագահի կողմից նրա նախկին փաստաբան Մայքլ Կոենին արված վճարումների հետ կապված գործը։ Ենթադրվում է, որ Թրամփը Կոենի միջոցով վճարել է նախկին պոտնոդերասանուհի Սթորմի Դենիելսին՝ լռության դիմաց։ Դատավար Վիկտոր Մարերոն որոշել է 75 էջանոց որոշման մեջ, որ նախագահի պաշտոնը չի պաշտպանում Թրամփին՝ իշխանությունների օրինական պահանջներից։