Դոնալդ Թրամփն ունի հաղթելու հնարավորություն սպասվող ընտրություններում․ Միք Մալվեյնի

Դոնալդ Թրամփն ունի հաղթելու հնարավորություն սպասվող ընտրություններում․ Միք Մալվեյնի

ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միք Մալվեյնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի հաղթել հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում եւ պաշտոնանկության գործընթացը միայն կամրացնի նրա քաղաքական դիրքերը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Մալվեյնին կարծում է, որ Թրամփը կկարողանա հաղթել ԱՄՆ 45 նահանգներում եւ որքան ձգձգվի պաշտոնանկության գործընթացը, այնքան ավելի լավ կլինեն հաջորդ տարվա ընտրությունների արդյունքները նրա համար։ Պարբերականը նաեւ նշում է, որ այս հայտարարությունը, զուտ Մալվեյնիի տեսակետն է եւ որոշակի վերլուծությունների արդյունքում արված եզրահանգում չէ։