Կեցցես

Կեցցես

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ իր թիմի հետ երկու օր առաջ  նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Միլանի «Ինտերը», դերբիում 2-1 հաղթանակ տանելով «Միլանի» նկատմամբ, առաջնության ավարտից մի քանի տուր առաջ 20-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։

Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դարձավ Իտալիայի չեմպիոն: ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նույնպես արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի այս հաջողությանը:

««Կեցցե՜ս,Մխիթարյան»,- գրել է Գիլոյանը ինստագրամում՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը: