Արամ Ա-ն դիմեց Էրդողանին

Արամ Ա-ն դիմեց Էրդողանին

Պահանջատեր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողությամբ եւ պետք է մնա պահանջատեր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել: Այս մասին ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ հայարարել է Արամ Ա կաթողիկոսը:

«Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող: Թուրքիայի նախագահն ասել է՝ մոռացեք անհիմն հիշողությունները եւ երեւակայական պատմությունները: Սա է Թուրքիայի նախագահի պատգամը մեր ժողովրդին: Մեր նահատակների դիմաց կանգնած այստեղ ես Թուրքիայի նախագահին ասում եմ՝ պրն Էրդողան, որտեղից եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք  մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք»,- ասաց նա: