Եգիպտոսի ԱԳՆ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը

Եգիպտոսի ԱԳՆ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը

Եգիպտոսի արտգործնախարարությունն X-ի իր էջում ողջունել է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը երկու երկրների միջև սահմանի մի հատվածի սահմանազատման վերաբերյալ:

«Եգիպտոսն աջակցում է այդ կարևոր և դրական զարգացմանը և խրախուսում է երկու բարեկամական երկրներին ձեռնարկել վստահության ամրապնդման հետագա քայլեր, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։