«Հրապարակ». Ամենուրեք հայ-ադրբեջանական լոկալ բախումներ են

«Հրապարակ». Ամենուրեք հայ-ադրբեջանական լոկալ բախումներ են

Ամբողջ աշխարհում հայազգի մեր հայրենակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում, իրենց զորակցությունը հայտնում Տավուշում՝ սահմանին կանգնած զինվորներին։ Ամենուրեք հայ-ադրբեջանական լոկալ բախումների, լարված հարաբերությունների մասին ենք տեղեկություններ ստանում։ Երեկ Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսության մոտ են հայերը բողոքի ակցիա կազմակերպել։ Մեզ էին ուղարկել բողոքի ակցիայի հայտարարությունը․ «Բողոքի Ցոյց Լոս Անճելոսի Ատրպէյճանի Հիւպատոսարանին առջեւ․ Երկուշաբթի, Յուլիս 20-ին, առաւօտեան ժամը 10-ին, տեղի պիտի ունենայ բողոքի ցոյց Լոս Անճելոսի մէջ գործող Ատրպէյճանի հիւպատոսարանին առջեւ, որ կը գտնուի 11766 Wilshire պողոտայի վրայ՝ «Ոչ Թուրք-Ատրպէյճանական Ակրեսիային» կարգախօսին տակ տեղի ունենալիք հանրահաւաքին պիտի մասնակցին համայնքի հայերը խաղաղ ցոյցով արտայայտելու համար իրենց բողոքը` Հայաստանի խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուղ ռազմական գործողութիւններուն դէմ»: