Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Պաշտոնաթող փոխքաղաքապետը մեկ ամսում պարգևատրվել է 4700 դոլարով

«Հրապարակ». Պաշտոնաթող փոխքաղաքապետը մեկ ամսում պարգևատրվել է 4700 դոլարով

Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգեւատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։ Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից։

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/109694241_812115195859216_7699600691615455017_n.jpg?_nc_cat=109&_nc_sid=b96e70&_nc_ohc=DQ0hNJtwPX8AX_LTQ4b&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=4b214b751d673117681c34df36071be3&oe=5F3BCFA3

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image