Զելենսկին երեք մարզպետի ազատել է պաշտոններից

Զելենսկին երեք մարզպետի ազատել է պաշտոններից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել երեք մարզային վարչակազմերի՝ Լուգանսկի, Օդեսայի և Խմելնիցկիի ղեկավարների պաշտոնանկության մասին։ 

Հրամանագրերը հրապարակված են պետության ղեկավարի կայքում։ 

Սերգեյ Գայդային ազատել են Լուգանսկի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Մաքսիմ Մարչենկոյին՝ Օդեսայի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Սերգեյ Գամալիան՝ Խմելնիցկիի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ 

Գայդայը վարչակազմի ղեկավարն էր 2019 թվականի հոկտեմբերից, Մարչենկոն՝ 2022 թվականի մարտից, Գամալիան՝ 2020 թվականի դեկտեմբերից։ 

Հրաժարականների պատճառները չեն նշվում։