Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ մարզիկ 

Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ մարզիկ 

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի եւ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն երիտասարդ մարզիկ, ըստ «РИА Новости Спорт»-ի վարկածի։ Մարզիկը պարբերականի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես են ընթանում գործերն Իսպանիայում, ինչի համար են իրեն կանչել Ռուսաստանի հավաքական եւ ինչու են իրեն սիրում բասկ երկրպագուները։ Նա նաեւ փորձել է բացատրել, թե ինչով է իսպանական ֆուտբոլը տարբերվում ռուսականից։

«Չեմ ուզում համեմատել։ Պարզապես, երբ փոխում ես թիմդ, ամեն բան մի փոքր բարդ է դառնում՝ լեզուն, կենցաղը, ամեն բան։ Սակայն բարդ է միայն սկզբում, իսկ հիմա ամեն բան պարզապես շատ լավ է եւ ես հաճույք եմ ստանում։ Այնտեղ մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Այնտեղ մարդիկ կարող են քեզ ճանաչել պարզապես այն պատճառով, որ դու ֆուտբոլիստ ես, թեեւ կարող է մտածես, որ նա այնքան էլ ֆուտբոլասեր չէ։ Յուրաքանչյուր հանդիպումը մեզ համար՝ մարզադաշտում 30-35 հազար մարդու ներկայությունն է։ Տարբերությունը մեծ է»,- ասել է Զախարյանը։