Թույլ չտվեցին ասֆալտապատել ՍԴ բակը

Թույլ չտվեցին ասֆալտապատել ՍԴ բակը

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի շենքի առջև, նրանք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Տարածքը հսկվում է ոստիկանների կողմից:

Ցուցարարները թույլ չտվեցին նաև ՍԴ-ին կից հրապարակը ասֆալտապատել: Ցուցարները պնդում են, որ չեն հեռանա, մինչև Թովմասյանը հրաժարական չտա: