Հայ մարզիկը լեռնադահուկային սպորտի Ռուսաստանի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 

Հայ մարզիկը լեռնադահուկային սպորտի Ռուսաստանի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 

Ռուսաստանի Յուժնո-Սախալինսկ քաղաքի «Գորնի Վոզդուխ» մարզա-տուրիստական համալիրում տեղի է ունեցել Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի լեռնադահուկային ակադեմիան։ Ակադեմիայի մարզիկ, ազգությամբ հայ Մարկ Ստեփանյանը համառ պայքարի արդյունքում նվաճել է արծաթե մեդալ։