«Նիկոլ Փաշինյանի խաթեր»

«Նիկոլ Փաշինյանի խաթեր»

 

Ինձ նման շատերը կլինեն, որ երբ նոր Ազգային ժողովն ընտրվեց, մեծամասնության թիմից համարյա (բացառություններ կային) ոչ մեկին չէր ճանաչում։ Ընդհանրական իմաստով հանրության համար անհայտ մարդիկ էին։ Մարդիկ հաշիվ էլ չէին տալիս իրենց , թե ում են ընտրում, կարևորն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսինչը պիտի անցնի։ Էյֆորիան մեծ էր, մարդիկ հավատում էին նրան և «ում վրա ձեռքը դրեց», նա էլ անցավ։ Նույն կերպ էլ պաշտոնների նշանակումը եղավ։

Հիմա կանգնել ու ասում եք, որ Ազգային ժողովը, մեղմ ասած, լավը չի, պիտի ցրվի, պաշտոնյաները լավը չեն։

Նրանցից քանիսի՞ն եք ճանաչում, որ ընտրել եք։ Ում էլ հարցնես, կասի՝ դե Փաշինյանն ում ուզել, նրան էլ ձայն ենք տվել։

․․․Էլ էդ պատգամավորներից ի՞նչ եք ուզում։ Նրանց ընտրել եք «Նիկոլ Փաշինյանի խաթեր»։ Ինչ պահանջելու եք, նրանից պահանջեք։ Նրանք չլինեն, համարյա նույն որակի, նույն ծրագիրն իրականացնող պատգամավորներ են գալու, տարբերությունը ո՞րն է․․․ Այնպես որ պատգամավորների թեմայից բարձրացեք ու ռեալ մտածեք՝ նրանց ո՞վ է բերել, ինչի՞ է բերել։ Բոլոր հարցերն ուղղեք նրանց բերողին։