Բուլղարիայում արտահերթ ընտրություններ են, թեժ պայքար է 

Բուլղարիայում արտահերթ ընտրություններ են, թեժ պայքար է 

Բուլղարիայում սկսվել են 50-րդ Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) պատգամավորների արտահերթ և Եվրախորհրդարանի ընտրությունները։
Տեղի ժամանակով 07:00-ին հանրապետության ողջ տարածքում բացվել են շուրջ 13 հազար ընտրատեղամասեր, որոնց մեծ մասում քվեարկությունը կիրականացվի մասնագիտացված մեքենաների կամ թղթե քվեաթերթիկների միջոցով՝ ընտրողների ընտրությամբ, ևս 769 ընտրատեղամաս կգործի աշխարհի շուրջ 60 երկրներում։ 
Քվեարկելու իրավունք ունի մոտ 6,5 միլիոն մարդ, սակայն սպասվում է, որ քվեարկելու է մոտ 2,5 միլիոն մարդ:
Ընտրություններին մասնակցում են 20 կուսակցությունների և 11 կոալիցիայի ներկայացուցիչներ։ Խորհրդարանի 240 տեղի համար պայքարում է 6100 թեկնածու, եվրոպական խորհրդարանի պատգամավորների 17 մանդատի համար՝ 418 գործիչ:

Քվեարկության առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան ժամը 20:00-ին, երբ փակվեն ընտրատեղամասերը։