Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ այլոց գործն ուղարկվել է դատարան

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ այլոց գործն ուղարկվել է դատարան

Դատախազի կողմից հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից:

Ավելի ուշ, դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում էր կատարել դրա վերաբերյալ. «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը»: