Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար

Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար

Խոյ. Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը: Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Ցուլ. Այսօր փորձեք վանել ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Զիջողականությունն է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:

Երկվորյակներ. Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ: Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ: Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։

Խեցգետին. Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Առյուծ. Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են, նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույնհամեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Կույս. Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել: Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:

Կշեռք. Այսօր կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են լինում: Անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Կարիճ. Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի: Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:

Աղեղնավոր. Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները:

Այծեղջյուր. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք փորձված մոդելներին:

Ջրհոս. Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր ընտրյալին: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:

Ձկներ. Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները։