«Ադեկվադը» մոբիլիզացվում է, գնում են Մալյանին աջակցելու

«Ադեկվադը» մոբիլիզացվում է, գնում են Մալյանին աջակցելու

Ինչպես հայտնի է, քիչ առաջ բերման ենթարկվեց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը՝ անհայտ դիմակավորված անձանց կողմից։ Մեզ հաջողվեց պարզել, որ Մալյանին բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները։

«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քիչ հետո պատրաստվում են գնալ 6-րդ վարչության դիմաց Մալյանին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Տեր-Նակալյանը ասաց, որ տվյալ պահին գիտեն միայն Մալյանի գտնվելու վայրը, իսկ բերման ենթարկելու պատճառներին տեղյակ չեն։