Ալիևն ինձ ասաց՝ ձեր զորքերը մեր տարածքում են, Փաշինյանը հաստատեց․ Պուտին

Ալիևն ինձ ասաց՝ ձեր զորքերը մեր տարածքում են, Փաշինյանը հաստատեց․ Պուտին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցել խաղաղապահների կարգավիճակի շուրջ երկկողմ հիմունքներով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է դա։ 

Այս մասին Վալդայի համաժողովում ասել է Ռուսաստանի նախագահը։

«Հայաստանը, որոշելով Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, որակական փոփոխություններ է կատարել իր դիրքորոշման մեջ»,- ասել է ՌԴ ղեկավարը։ 

«Դրանից հետո, հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Ալիևը մոտեցավ ինձ ու ասաց․ «Տեսնում եք, բոլորն ընդունել են, որ Ղարաբաղը մերն է։ Ձեր խաղաղապահներն այնտեղ մեր տարածքում են»։ Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում սահմանելուց հետո։ Ալիևին ինձ ասաց. «Ձեր զինվորականները մեր տարածքում են, եկեք հիմա պայմանավորվենք նրանց կարգավիճակի շուրջ երկկողմանի հիմունքներով»։

Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց. «Այո, հիմա դուք պետք է երկկողմանի բանակցություններ վարեք», - ասել է Պուտինը։