Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է գերմանացիներին

 Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է գերմանացիներին

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել է Գերմանիայի ընտրանուն։ Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է 0-2 հաշվով։

Խաղի արդեն 5-րդ րոպեին Սանեի գրոհից հետո Կայ Հավերցը շեղ հարվածեց, մի քանի դրվագում վստահ գործեց հավաքականում իր նորամուտը նշող Ստանիսլավ Բուչնևը։ Բայց 13-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհներից մեկն ավարտվեց գոլով․ Կայ Հավերցն այս անգամ չվրիպեց։

Հետո սկսվեց գերմանական մեքենայի անդադար ճնշումը, բայց մերոնք ևս մեկ-երկու գրոհ ձեռնարկեցին մրցակցի դարպասի, որոնք, ցավոք, հանդիպեցին, նրանց պաշտպանների դիմադրությանը։

Առաջին կեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Մրցավարը VAR-համակարգի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանն այն ուղարկեց ուղիղ դարպասը։