Հայ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Silver գոտի 

Հայ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Silver գոտի 

Վոլգոգրադցի հայ բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը Թաիլանդում նվաճել է WBC Asian Silver չեմպիոնական գոտի։ Այս մասին հայտնում է Sportball24-ը։

Մարտի ընթացքում, որը տեղի է ունեցել Բանգկոկում, Հարությունյանն արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թաիլանդցի Չակիտա Ռաթչախոթային։