Ղեկավարների կողմից հրամանատարներին հերոսի կոչում շնորհելը` առնվազն քաղաքական ժուլիկություն է

Ղեկավարների կողմից հրամանատարներին հերոսի կոչում շնորհելը` առնվազն քաղաքական ժուլիկություն է

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ շարունակվում է առանց կրակոցի հայրենի հողերի, քաղաքների ու գյուղերի, մեր դարավոր մշակութային արժեքների հանձնումը թշնամուն, երբ հարյուրավոր անհետ կորածների, գերիների ծնողները փողոցներն ընկած չգիտեն թե ումից տեղեկություն ստանան, երբ շարունակվում են հարյուրավոր մեր զինվորների հուղարկավորությունները, այս ամենի կողքին,
պատերազմը տանուլ տված, կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած երկրների ղեկավարների կողմից հրամանատարներին հերոսի կոչում շնորհելը` առնվազն քաղաքական ժուլիկություն է»։