Նազիկ Ամիրյանը դատարանում է. մեկնարկում է նիստը (ֆոտո, վիդեո)

Նազիկ Ամիրյանը դատարանում է. մեկնարկում է նիստը (ֆոտո, վիդեո)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ հետո մեկնարկելու է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը: Նիստին չի ներկայացել Գրիգորյանը, իսկ նրա կինը դատարանում է: 
Նազիկ Ամիրյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ դրանց կպատասխանեն պաշտպանները: 

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: