Ի՞նչ սադրիչ հարց է տվել Թրամփը Պուտինին

Ի՞նչ սադրիչ հարց է տվել Թրամփը Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփը՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, իրեն մեկ սադրիչ հարց է տվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ցանկանու՞մ եք, որ քնած Ջոն հաղթի», - ասել է Թրամփը։ Այսպիսով, նա նախատել է իր գործընկերոջն՝ այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենին համակրելու համար։

«Բայց հետաքրքրականն այն է, որ նույնիսկ նախագահության վերջին տարում պարոն Թրամփը՝ նախագահի այսօրվա թեկնածուն, նախատեց ինձ հենց այն բանի համար, որ ես համակրում եմ Բայդենին։ Սա ավելի քան չորս տարի առաջ էր: Զրույցներից մեկում նա ինձ ասաց՝ ուզու՞մ ես, որ քնած Ջոն հաղթի»,-անկեղծացել է ՌԴ առաջնորդը։

Միաժամանակ Պուտինը տարակուսանք է հայտնել, որ Թրամփին հետապնդում են, քանի որ իբր Ռուսաստանն աջակցել է իրեն որպես թեկնածու։

«Դե, դա լրիվ անհեթեթություն է», - ամփոփել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը: