Ղազախստանում Kia-ի գործարան է կառուցվում

Ղազախստանում Kia-ի գործարան է կառուցվում

Հարավկորեական Kia ավտոարտադրող ընկերությունը մտադիր է ավատել Ղազախստանում կառուցվող գործարանը մինչեւ այս տարեվերջ, հայտարարել է ընկերության նախագահ Սոն Խո Սունը՝ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ։ Նախագծի արժեքը 202 միլիոն դոլար է։

Նախատեսվում է, որ գործարանը կունենա 1500 աշխատատեղ։ Գործարանը տարեկան կկարողանա արտադրել 70 հազար ավտոմեքենա, որոնցից 50 հազարը լինելու է ցածր հանգուցային հավաքման մեքենա։ Զուգահեռաբար հարավ-կորեական ընկերությունն աշխատում է, որպեսզի ավտոբաղադրամասերի ապահովման համար ներգրավի արտասահմանյան մատակարարներին։ Այս մասով արդեն որոշակի պայմանավորվածություն կա Kia-ի հիմնական մատակարար Seyong EHWA ընկերության հետ։