Բաքուն վերականգնել է Շուշիի ադրբեջանական թատրոնի գործունեությունը

Բաքուն վերականգնել է Շուշիի ադրբեջանական թատրոնի գործունեությունը

Ադրբեջանական իշխանությունները Շուշիում վերականգնել են ադրբեջանական երաժշտական-դրամատիկ թատրոնի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մեդիայում տարածված հրապարակումներից։ Համաձայն այդ հրապարակումների, արդեն վաղը՝ ամսի քսանիննին, կբեմադրվի Մ․ Ախունդզադեի «Լենքորանի խանի վեզիրի արկածները» պիեսը։ Բեմականացումը տեղի կունենա Շուշիի Թթաստան կոչված վայրում։