Ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր ԱԺ-ում․ հերթական նիստն է մեկնարկել

Ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր ԱԺ-ում․ հերթական նիստն է մեկնարկել

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում հերթական նիստն է գումարվել։ 16 հարց է ընդգրկված այսօրվա նիստի օրակարգում։

Քննարկվելու է մասնավորապես Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդում, «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին, «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ու այլ հարցեր։