Կհրապարակվի «Ոսկե գնդակի» մրցանակակրի անունը 

Կհրապարակվի «Ոսկե գնդակի» մրցանակակրի անունը 

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, France Football ֆրանսիական պարբերականը կհրապարակի այս տարվա համար, ըստ իր վարկածի, լավագույն ֆուտբոլիստի անունը։ «Ոսկե գնդակի» շնորհման արարողությունը տեղի կունենա Փարիզում։ Այն շնորհվում է 1956 թվականից սկսած, իսկ 2020 թվականին արարողությունը չեղյալ էր հայտարարվել՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։

1956-2006 թվականներին արարողության շնորհումը տեղի էր ունեցել մարզական լրագրողների միջեւ տեղի ունեցած քվեարկությունների հիման վրա, իսկ 2007 թվականից ձայնի իրավունք էին ստացել նաեւ ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները։ 2010 թվականից այս մրցանակը շնորհվում է ՖԻՖԱ-ի հետ համատեղ, 16 թվականից սակայն France Football-ն ինքն է իր վարկածով շնորհում «Ոսկե գնդակ», իսկ ՖԻՖԱ-ն իր համար է ընտրում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։