Գիտե՞ք՝ ինչ է լինելու, եթե Նիկոլը հաջողի․ ուշքի եկեք

Գիտե՞ք՝ ինչ է լինելու, եթե Նիկոլը հաջողի․ ուշքի եկեք

«Պետք է համախմբել ու վճռականը «ոչը» ասել հակապետական ու հակաազգային այս քաղաքականությունը։ Ժողովուրդ, գիտե՞ք՝ ինչ է լինելու, եթե Նիկոլը հաջողի։ Եթե Նիկոլը հաջողի, ապա 30 տարվա Հայաստանը՝ սկսած 1988-ի շարժումից, զրոյի արժեք է ունենալու։ Ժողովուրդ, ուզում եմ ուշքի գաք։ Ուշքի եկեք, որովհետև 88-ի շարժման իմաստը հայկական Արցախն է եղել, Արցախը Ադրբեջանի կազմում չլինելն է եղել»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Եթե մենք թողեցինք, որ Նիկոլը շարունակի այս քաղաքականությունը, մեր պետականությունը այլևս ոչ մի արժեք չունի։ Ցանկացած պետություն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, նախ պիտի ունենա ազգային նկարագիր։ Ի՞նչ խաղաղություն։ Երեխեք ջան, ձեզ պատմության մեջ հայտնի է օրինակ գեթ մի պայմանագիր, որը ապահովել է հավերժ խաղաղություն, նման բան պատմության մեջ անգամ գոյություն չունի։ Քանի մենք ունենք երկու ագրեսիվ հարևան՝ Ադրբեջան ու Թուրքիա, մենք պիտի ամեն օր պատրաստ լինենք պայքարի։ Դուք մինչև հիմա չհամոզվեցի՞ք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար չկա Արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում։ Ուշքի եկեք»,- հավելեց նա։