Պետքարտուղարը նկարահանվել է Playboy-ում․ հեռացրել են աշխատանքից

Պետքարտուղարը նկարահանվել է Playboy-ում․ հեռացրել են աշխատանքից

Ֆրանսիայի պետքարտուղար Մարլեն Շյապան, ով գարնանը նկարահանվել է Playboy ամսագրի համար, հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Ապրիլին վարչապետ Էլիզաբեթ Բորնը բացատրություն է պահանջել Մարլեն Շյապայից ինտիմ թեմաներով և մերկ լուսանկարներով հայտնի ամսագրի առաջարկին համաձայնելու համար և նկատողություն արել պաշտոնյային։
Ըստ Le Figaro թերթի, Բորնը զանգահարել է Համերաշխության և սոցիալական տնտեսության և հանրային կյանքի հարցերով պետքարտուղարին՝ ասելով, որ իր հարցազրույցը «կտրականապես անտեղի է այսօրվա սոցիալական համատեքստում»:

Իր հերթին, Շյապան իր որոշումը բացատրել է այն փաստով, որ նա «ամենուր պաշտպանում է կանանց իրավունքները»՝ հավելելով, որ «Ֆրանսիայում կանայք ազատ են»։