Սանոսյանը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու մասին

Սանոսյանը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու մասին

Եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման՝ կսկսվի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա, Մեղրիի՝ ամբողջ հատվածը։ Մենք որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք նախնական հաշվարկներ, հետագայում Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն, ու խումբը լավ աշխատանք է արել։ Այո, եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը»,- ասաց նա։