«Կորոնավիրուսի բլեֆը» ու պաշտոնյաների մեկուսանալը

 «Կորոնավիրուսի բլեֆը» ու պաշտոնյաների մեկուսանալը

Այսօր՝ կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, թե կորոնավիրուսը իրականում բլեֆ է, գոյություն չունի։ Թե ինչու է ՀՀ քաղաքացին այդպես մտածում, դրան կարող է պատասխանել վարչապետն իր «Կորոնավիրուսն ում շունն է» ու Արսեն Թորոսյանն իր «Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ» բանաձևերով։

«Բլեֆ լինելու» վարչապետի մտահոգությանը` արտակարգ իրավիճակը երկարաձգելու պայմաններում,  անմիջապես հետևում է իր պաշտոնյաների մեկուսացման հրապարակումները։ Գոնե մի երկու օր անցներ, հետո մեկուսանային, թե չէ նման շտապողականությունը ավելի է խորացնելու կասկածը, թերահավատությունը,  մանավանդ որ հերքումներն էլ «պոչներից կապած են գալիս»։ Այնպես է ստացվում, որ «կորոնավիրուսի բլեֆն ու պաշտոնյաների մեկուսանալը» համընթաց են գնում։