Թրամփին կասկածում են իշխանության զավթում նախապատրաստելու մեջ

Թրամփին կասկածում են իշխանության զավթում նախապատրաստելու մեջ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին կասկածել են ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու եւ իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը, իր անանուն բարձրաստիճան աղբյուրներին հղում տալով։ Թրամփի վարչակազմում նկատել են, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը չափազանց շատ ժամանակ է անցկացնում ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինի եւ փաստաբան Սիդնի Պաուելի հետ։

Պաշտոնյաները ունեն մտավախություն, որ Թրամփը կարող է չեղարկել ընտրությունների արդյունքները եւ զավթել իշխանությունը։ Բանն այն է, որ Ֆլինը կողմնակից է ռազմական դրություն հայտարարելուն եւ քվեների հաշվարկի ավտոմատ համակարգերը առգրավելուն։ Մտահոգության առարկա է նաեւ այն, որ Թրամփը ցանկանում է ընտրությունների կեղծման հետ կապված հարցերի հատուկ խորհրդական նշանակել Պաուելին։