Տեսակցեցինք Սուրեն Պետրոսյանին․ երեկվանից ձերբակալված է․ Տիգրան Աբրահամյան

Տեսակցեցինք Սուրեն Պետրոսյանին․ երեկվանից ձերբակալված է․ Տիգրան Աբրահամյան

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:

Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը` երեկվանից ձերբակալված է:

Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:

Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից»: